Թբիլիսիում կբացվի միջազգային կոնֆերանս, որին ներկա են գտնվելու բարձրաստիճան հյուրեր
Այսօր Թբիլիսիում կբացվի տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային կոնֆերանսը:
«Թբիլիսիի միջազգային խորհրդաժողովին» ներկա են գտնվելու բարձրաստիճան դիվանագետներ, միջազգային փորձագետներ և Վրաստանի կառավարության անդամներ:
Բարձրաստիճան հյուրերի թվում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինա Լինկևիչուսը, Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զատլերսը, Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին հրամանատար, Գեներալ Բեն Հոջեսը և այլոք: Համաժողովին մասնակցելու են անվտանգության ոլորտում միջազգային փորձագետներ:
Երկու օրվա ընթացքում քննարկման հիմնական թեմաները լինելու են՝ Վրաստանի հեռանկարները ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին, Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականությունը և պայքարը նրանց կողմից նախաձեռնած ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի դեմ, ՈՒկրաինայի հակամարտությունը, Թուրքիան և հարևանությունը, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, Բրեքսիտը և այլն: