Թբիլիսիում ի պաշտպանություն Ուկրաինայի ցույց է անցկացվում
Թբիլիսիում ի պաշտպանություն Ուկրաինայի ցույց է անցկացվում

Թբիլիսիում Believe in Ukraine խորագրով ցույց է անցկացվում: Ցույցը նվիրված Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մեկնարկի երկրորդ տարելիցին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի ։

Ակցիայի կազմակերպիչները Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ են։ Նրանք Հանրապետության հրապարակից երթով շարժվում են դեպի Վրաստանի խորհրդարանի շենք։

Ինչպես նշեց հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Թամարա Վիչկանովան, այսօրվա հավաքի պատճառներից մեկը պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելն է։

«Այսօր մենք հավաքվել ենք հարգելու պատերազմում զոհված մեր հերոսներին։ Մենք ուզում ենք, որ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնի մեզ, մեկ անգամ ևս ասի այն, ինչ կատարվում է մեր երկրում »,- ասաց հանրահավաքի մասնակիցը։