Թբիլիսիում, Գուրամիշվիլի պողոտայում սպանություն է տեղի ունեցել:
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել հասարակական տրանսպորտում ընտանեկան կոնֆլիկտի հիմքով։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է հանցագործության մեջ մեղադրվողին։
Նրանց խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նախատեսում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։