Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Միասին դեպի Եվրոպա» հանրահավաք
Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Միասին դեպի Եվրոպա» հանրահավաք

«Միասին դճ Եվրոպա»՝ այս խորագրով հանրահավաք է տեղի ունեցել Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում։

Ակցիայի կազմակերպիչները տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են։ Նրանց խոսքով, հանրահավաքի նպատակն է վերահաստատել վրացական հասարակության անշրջելի ձգտումը դեպի Եվրամիություն։

Հանրահավաքին ներկա էին նաև առանձին ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ։ Դեպքի վայր ժամանած քաղաքացիները ճանապարհին պարզել են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Ավելի ուշ նրանք խորհրդանշական ստորագրություն են թողել Եվրամիության դրոշի վրա, որն այնուհետեւ կուղարկվի Բրյուսել։