Թբիլիսիի քաղաքապետարանի և Թբիլիսիի «Նոր Թիֆլիս» զարգացման հիմնադրամի նախագծի շրջանակներում ընթացիկ աշխատանքների ժամանակ, Գուդիաշվիլու փողոցում հայտնաբերել են հերթական հնէաբանական նյութ – պատմական երկու արտեֆակտ: Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, հայտնաբերված դաշույնները հետազոտելու համար փոխանցվելու են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը, որն իրականացնում է վերանորոգման աշխատանքների հնէաբանական հսկողություն: