Պարեկային ոստիկանությունը ենթադրաբար հետաքննություն է սկսել զենքի ապօրինի գնման-պահման-կրման փաստով, ձերբակալվել է մեկ անձ,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ն մամուլի ծառայությունում:
Խոսքը գնում է Թբիլիսիում, Ղազբեգիի պողոտայում դեղատներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին:
Տարածված տեղեկությամբ, դեղատուն է մտել երկու մարդ, որոնք ձեռքում ունեցել են զենքի նման իր: ՆԳՆ-ում ասում են, որ դեղատան աշխատակիցները կանխարգելման նպատակով ոստիկանություն են կանչել: Երկու անձինք էլ տեղում կանգնեցվել են ոստիկանության կողմից: Երկուսից մեկը անչափահաս է, իսկ մյուսը ՝ մինչև 20 տարեկան: Ըստ ՆԳՆ-ի ՝ իրենցից վերցված զենքի համար նշանակվել է փորձաքննություն:
Ղազբեգիի պողոտայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պարեկային ոստիկանության վարչության, գլխավոր քննչական բաժնի պետ Վլադիմեր Ծիթլաուրին տեղում պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա խոսքով, որպես մեղադրյալ ձերբակալվել է մեկ անձ:
«Հրազենի ապօրինի գնում-պահում-կրում փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ-չորրորդ մասերի համաձայն ՝ ձերբակալվել է մեկ անձ, ենթադրաբար ՝ հրազենի գնման ու պահման համար, որի համար նշանակվել է փորձաքննություն, կիրականացվեն հետաքննչական միջոցառումներ, որից հետո գործին կտրվի ընթացք: Երկու մարդ է մտել դեղատուն, որոնցից մեկը ձերբակալվել է որպես մեղադրյալ: Նրանցից մեկը անչափահաս է», – հայտարարել է Վլադիմեր Ծիթլաուրին: