Թբիլիսիում և տարածաշրջաններում տարբեր անվանատեսակի կաթնամթերքի նմուշներում հայտնաբերել են բուսական ճարպի պարունակություն
Կաթի և կաթնամթերքի մեջ բուսական ճարպ հայտնաբերելու նպատակով, Սննդի ազգային գործակալության մասնագետները Թբիլիսիի և տարածաշրջանների վաճառքի կետերից վերցրել են տարբեր կաթնամթերքի նմուշներ և հետազոտել դրանք Գյուղատնտեսության պետական լաբորատորիայում:
Սննդի ազգային գործակալության տվյալներով, 96 նմուշների լաբորատոր փորձարկումների արդյունքում բուսական ճարպի պարունակությունը հայտնաբերվել է սուլգունիի, իմերեթական պանրի, գործարանային, թթվասերի, կաթնաշոռի, մածոնիի ութ նմուշներում:
Բիզնեսօպերատորները ենթարկվեցին իրավական միջոցների, նրանք տուգանվեցին և կարգադրություն ստացան սննդամթերքը հանել վաճառքից:
Ըստ կաթի և կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգի, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսին, չի թույլատրվում կաթնամթերքում (Մածոնի, թթվասեր, կաթնաշոռ, պանիր, կարագ և այլն) բուսական ճարպի կամ այլ խառը ճարպերի պարունակությունը: