Ծայրահեղ անհամապատասխանության պատճառով, կասեցվել է կաթնամթերք արտադրող 11 բիզնես օպերատորի գործունեություն
Ծայրահեղ անհամապատասխանության պատճառով, կասեցվել է կաթնամթերք արտադրող 11 բիզնես օպերատորի գործունեություն

Կրիտիկական անհամապատասխանության պատճառով կասեցվել է կաթնամթերք արտադրող 11 բիզնես-օպերատորի արտադրական գործընթաց, իսկ խախտումերի պատճառով տուգանվել 56 բիզնես-օպերատոր,- այս մասին տեղեկություն է տարածել Մթերքի ազգային գործակալությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, ձեռնարկությունների սանիտարական իրավիճակի հետ մեկտեղ ստուգվել է նաև մթերքի համապատասխանությունը կաթի տեխնիկական կանոնակարգերի հետ:

«Պիտակավորման օրենքի խախտման համար տուգանվել է 24 բիզնես-օպերատոր: Կաթի և կաթնային արտադրանքի մեջ բուսական յուղի պարունակությունը սահմանելու համար վերցվել է 105 նմուշ, Listeria monocytogenes-ի հետազոտության համար՝ 120 նմուշ, սալմոնելայի համար՝ 255 նմուշ: