Թբիլիսիում և տարածաշրջաններում գործում է ոստիկանական հատուկ ռեժիմ
Թբիլիսիում և տարածաշրջաններում գործում է ոստիկանական հատուկ ռեժիմ

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում գործում է ոստիկանական ռեժիմ: Գերատեսչությունում նշում են, որ գործողությունները ուղված են հանցանքի կանխմանը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ ոստիկանական ռեժիմը մի շարք դեպքերում նախատեսում է ուղակի ստուգում:

«Ոստիկանության մասին Վրաստանի օրենքի 24-րդ հոդվածի հիմքով, ՆԳՆ-ը կանխարգելման նպատակով սկսել է ոստիկանական վերահսկման իրականացում Վրաստանի ողջ մասշտաբով:

Այս փուլում, թմրանյութերի անօրեն պահելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալվել է 6 մարդ, ինչպես նաև հայտնաբերվել է երկու հետախուզվող և առգրավվել է տարբեր տեսակի թմրանյութ: Գրանցվել է կամավոր զենք/զինամթերք հանձնելու դեպքեր և գրանցվել է վարչական իրավախախտման 17 դեպք»,-ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:

Բացի այդ գերատեսչությունում հայտարարում են, որ Վրաստանի մասշտաբով իրականացվում են հատուկ օպերատիվ միջոցառումներ:

«Դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 8-ից, դատարանի համապատասխան թույլտվության հիման վրա ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, հանցանքի կանխարգելման նպատակով Վրաստանի տարբեր շրջաններում անց են կացրել հատուկ օպերատիվ միջոցառումներ: Արդյունքում ձերբակալվել է 10 մարդ, այստեղից 6-ը նախկինում  դատապարտված էին:

Նրանց բնակարանները խուզարկելու արդյունքում առգրավվել է տարբեր տեսակի զենք/զիմամթերք, ինչպես նաև 7 փաթեթ հերոին թմրանյութ»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: