Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում այսօրվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը 22:00-ն
Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում այսօրվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը 22:00-ն

Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում այսօրվանից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատելու են մինչև ժամը՝ 22:00-ն: Սահմանափակում գործարկելու պատճառ է դարձել համաճարակային վիճակի վատթարացումը: Կանոնակարգ սահմանելու նպատակը կորոնավիրուսի արագ տարածման կանխարգելումն է, իսկ սահմանափակման խախտումը ենթադրում է ֆիզիկական անձի համար տուգանքի 2000 լարիի, իսկ իրավաբանական անձի համար՝ 10 000 լարիի տեսքով:

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երեկվա նիստից հետո, իրենց հիմնական ռազմավարությունը արագ կետային սահմանափակումներն են, որոնք պետք է տան արագ արդյունք:

«Այսօր երկրում համաճարակային իրավիճակից ելնելով մենք որոշում ենք կայացրել, որ Թբիլիսիում և Իմերեթիի տարածաշրջանում հոկտեմբերի 16-ից, ռեստորանները և բոլոր տեսակի ժամանցային հաստատությունները աշխատեն մինչև ժամը՝ 22:00-ն, դա մեզ կտա վարակի տարածումը կանխելու հնարավորություն», – հայտարարել է Գիորգի Գախարիան: