Թբիլիսիում և Բաթումիում ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումների արդյունքում միգրացիոն վարչությունը ձերբակալել է 32 օտարերկրյա քաղաքացու
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները Թբիլիսիում և Բաթումիում անցկացրել են հատուկ միգրացիոն վերահսկողության միջոցառումներ։ Համալիր գործողությունների արդյունքում ձերբակալվել է օտարերկրյա 32 քաղաքացի՝ Հնդկաստանից, Բանգլադեշից, Թաիլանդից, Չինաստանից, Թուրքիայից, Պաղեստինից, Նիգերիայից, Ուզբեկստանից և Եգիպտոսից։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ միջոցառումների շրջանակում վարչության աշխատակիցները ստուգել են մի շարք կոնկրետ վայրեր՝ նպատակ ունենալով հայտնաբերել Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիներին։
«Պարզվել է, որ ձերբակալված անձինք խախտել են Վրաստանի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքով սահմանված պահանջները։
Ներկայումս նրանք պահվում են միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում։ Ինթացքի մեջ են նրանց Վրաստանից արտաքսման համապատասխան ընթացակարգերը։
Միգրացիայի վարչությունը ինտենսիվ ռեժիմով իրականացնում է հատուկ միգրացիոն վերահսկողություն՝ ապահովելու Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների ժամանակին հայտնաբերումն ու արտաքսումը», – նշված է հաղորդագրությունում։