Վրաստանի միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մարտի 17-18-ին մայրաքաղաքում սպասվում է ձյուն:
Վրաստանի ամբողջ մասշտաբով կտարածվեն սառը և խոնավ օդի զանգվածներ:
Լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, ստորոտում՝ անձրևաձյուն:
Ծովում սպասվում է 3-4 բալ փոթորիկ:
Օդերևութաբանները մարտի 19-ին Վրաստանի ողջ մասշտաբով սպասում են եղանակի բարելավում:
Ինտենսիվ ձյան պատճառով լեռնային գոտիներում գործում են տեղաշարժի սահմանափակումներ: