Թբիլիսիում երիտասարդ կնոջ սպանության համար մեկ անձ է ձերբակալվել
Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության բաժանմունքների աշխատակիցները, ձեռնարկված համատեղ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 2003 թվականին ծնված Օ.Ք.-ին :
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում փոխադարձ վեճի հիմքով սառը զենքով մահացու վիրավորել է ծանոթին՝ 2003 թվականին ծնված Ք.Ջ.-ին և թաքնվել դեպքի վայրից։ Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Օ.Ք.-ին ձերբակալել են դեպքից մի քանի ժամ անց Զուգդիդիի քաղաքապետարանում»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Ծայրագույն դաժանությամբ կատարված դիտավորությամբ սպանության փաստի առթիվ հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «մ» ենթակետով։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։