Թբիլիսիում էլեկտրաէներգիայի թանկացված տարիֆը գործելու է հունվարի 1-ից
Մայրաքաղաքում, բնակչության և առևտրային սեկտորի համար էլեկտրաէներգիայի թանկացված տարիֆը գործելու է հունվարի 1-ից և ուժի մեջ կմնա մինչև 2020 թվականի ավարտը:
Վրաստանի էներգետիկիկայի կարգավորիչ ազգային հանձնաժողովի անդամները միաձայն աջակցել են որոշման նախագծին:
Տարիֆը ավելանում է 1,5635 թեթրիով ԱԱՀ-ն ներառյալ:
«Թելասի» սպառողական տարիֆներ.
Առաջին աստիճան (մինչև 101 կվ/ժամ)
Գործող տարիֆ 12,980 թեթրի
Նոր տարիֆ 14,54 թեթրի
Երկրորդ աստիճան (101-301 կվ/ժամ)
Գործող տարիֆ 16,992 թեթրի
Նոր տարիֆ 18,55 թեթրի
Երրորդ աստիճան (301 կվ/ժամ-ից ավել)
Գործող տարիֆ 21,476 թեթրի
Նոր տարիֆ 23,03 թեթրի
Բնակչության հետ միասին էլեկտրաէներգիայի գինը ավելանում է նաև առևտրական սեկտորի համար:
Նրանց համար գինը ավելանալու է մոտ 1,56 թեթրիով:
Հեղինակ -
Edgar Barsegyan