Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում պլանային աշխատանքներով պայմանավորված գիշերային ժամերին երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի
Թբիլիսիում, Ցինցաձեի փողոցում պլանային աշխատանքներով պայմանավորված գիշերային ժամերին երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ենթակառուցվածքային աշխատանքներ այս տարվա ապրիլի 3-ից մայիսի 20-ը կիրականացվեն գիշերը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով, Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը սկսում է քարաթափման կանխարգելիչ ցանց տեղադրել Սուլխան Ցինցաձեի փողոցի ճանապարհահատվածի լանջին, Հիպոդրոմի նախկին տարածքի դիմաց, Գիվի Կարտոզիա փողոցի խաչմերուկից առաջ։
Ելնելով ծրագրի առանձնահատկություններից՝ անհրաժեշտության դեպքում ժամը 00:00-ից մինչև 06:00-ն սահմանափակվելու է ճանապարհի միայն մեկ գոտիով երթեւեկությունը։ Օրվա ընթացքում տրանսպորտային միջոցները կկարողանան ազատ տեղաշարժվել»,- ասվում է քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ։