Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության Վակե-Սաբուրթալոյի գլխավոր բաժնի աշխատակիցները, իրականացված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են նախկինում դատապարտված, 1988 թվականին ծնված Մ.Ջ.-ին գողության մեղադրանքով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1985 թվականին ծնված Ս.Մ.-ի բնակարանում ապօրինաբար ներխուժել է գողության նպատակով, որտեղից հափշտակել է տարբեր արժեքավոր իրեր, ինչպես նաև 13 000 ԱՄՆ դոլար և դիմել է փախուստի։ Իրավապահների կողմից առգրավվել են գողացված իրերը, գումարի մի մասը, դռան փականի բացման գործիք՝ այսպես կոչված «ատմեչկա» և այլ գործիքներ», – նշում են ՆԳՆ-ում։
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» և երրորդ մասի «գ» ենթակետերով։ Հանցանքը նախատեսում է ազատազրկում մինչև յոթ տարի ժամկետով։