Թբիլիսիում բացվել է ժամանակակից արվեստի առաջին միջազգային շուկան:
Ցուցահանդես-վաճառքին մասակցում է աշխարհի տարբեր երկրների 30 ցուցասրահ և 40 անկախ արվեստագետ:
Ժամանակակից արվեստի շուկան հագեցած է լինելու ճանաչողական ծրագրերով, դասախոսություններով, վարպետաց դասերով և բաց ֆորումներով:
Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու է նաև Tbilisi Photo Festival վրացական լուսանկարչության հետահայացությունը, ցուցահանդեսը միավորում է ավելի քան 20 հեղինակի 160 աշխատանք:
Ցուցահանդես-վաճառքը անցկացվելու է մայիսի 17-20-ը ներառյալ:



