Թբիլիսիում բացվել է ինքնաթիռների դետալներ արտադրող գործարան (ֆոտոշարք)
Թբիլիսիում բացվել է ինքնաթիռների դետալներ արտադրող գործարան (ֆոտոշարք)

Վրաստանում բացվել է ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող ATC (Aero-Structure Technologies Cyclone) գործարան, որը առաջինն է անդրկովկասում:

Գործարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կառավարության, խորհրդարանի, տեղական ինքնակառավարումների, դիվանագիտական կորպուսի և բիզնեսշրջանակների, ինչպես նաև Իսրաելի կառավարության անդամներ:

Բացման պաշտոնական արարողության շրջանակներում, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գործի է դրել արտադրության գլխավոր սարքը: Նա խոսքով դիմել է ներկաներին: Հյուրերին խոսքով դիմել է նաև «գործընկերային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեն:

«Երկրում սկսում է գործել բարձրտեխնոլոգիական, միջազգային չափանիշներին համապատասխան ինքնաթիռների կառուցվածքային դետալներ արտադրող գործարան, որը վրացական արտադրությամբ ապահովելու է աշխարհի ավիաարդյունաբերության առաջատար ընկերությունների պահանջները: Սա նշանակում է այն, որ միջազգային մակարդակի ընկերությունները Վրաստանին հայտնում են իր վստահությունը, իսկ մեր երկիրը համաշխարհային ավիաշուկայի քարտեզին զբաղեցնում է իր տեղը: Սա լուրջ ազդանշան է ներդրողների և կարևոր գործոն է Վրաստանի տնտեսության զարգացման համար»,-հայտարարել է Սագանելիձեն և նշել, որ գործարանում աշխատող մարդկանց 90 տոկոսը լինելու են Վրաստանի քաղաքացիներ:

«Գործընկերային հիմնադրամի» և իսրաելական Elbit Cyclone ընկերության համատեղ գործարանը առաջին արտադրանքը թողարկելու է 2019 թվականի սկզբին, այն բանից հետո, ինչ կանցնի արտոնագրում:

Վրաստանում արտադրված արտադրանքի սպառողները լինելու են՝ Բոյինգը, Բոմբարդիարը, Էարբասը և այլն: Գործարանում արտադրված դետալների 100 տոկոսը կողմնորոշված է լինելու արտահանման վրա:

«Գործընկերային հիմնադրամի» և իսրաելական Elbit Cyclone ընկերության համատեղ նախագծի ներդրումային արժեքը 93 մլն. ԱՄՆ դոլար է: Ընկերությունում այս պահին աշխատում է 80 մարդ, հետագայում ծրագրվում է այդ քանակը հասցնել 300-ի: