Թբիլիսիում անցկացվում է «Մեդիայի համերաշխության երթ»
Թբիլիսիում անցկացվում է «Մեդիայի համերաշխության երթ»։ Երթի մասնակիցները հավաքվել են Ֆիլհարմոնիայի մոտից, այնուհետև շարժվելու են Ռուսթավելիի պողոտայով։
Նրանց հայտարարություններով՝ իրենք համերաշխություն են հայտնում Մզիա Ամաղլոբելին և դատապարտում են մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ բռնի գործողությունները։ Երթի մասնակիցների խոսքով՝ բոլորը պետք է լսեն, որ Վրաստանում մեդիան լռելու մտադրություն չունի։
Մասնակիցները բռնում են պաստառներ հետևյալ գրություններով․ «Ոչ ցենզուրային», «Պայքարեք, քանի դեռ ուշ չէ», «Համերաշխություն Մզիա Ամաղլոբելին», «Ազատություն Մզիային, ազատություն խղճի բանտարկյալներին», «Ազատություն մեդիային»։