Թբիլիսիում, 2019 թվականից գործարկվելու է ավտոմեքենաների կայանման գոտիական-ժամային համակարգը
2019 թվականի հունվարի 1-ից, իրականացվելու է պիլոտային նախագիծ, որի համաձայն քաղաքի կենտրոնական թաղամասերում գործարկվելու է գոտիական-ժամային արժեք: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Իրակլի Խմալաձեն՝ մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականության շնորհանդեսին:
Նրա խոսքով, կայանատեղիի համակարգի արդյունավետ կարգավորման քաղաքականությունն ուղղված է տրանսպորտային համակարգի զարգացմանը:
«Ավտոմեքենաների կայանման ժամային և գոտիական համակարգը մունիցիպալիտետի համար կլինի բավականին հզոր գործիք, որը կկարգավորի ինչպես փարքինգային վայրերում պահանջարկ-առաջարկը, նաև տրանսպորտային հոսքերի կառավարումը: Այդ համակարգից եկած գումարները ամբողջությամբ կուղղվեն տրանսպորտային համակարգի զարգացմանը: Համակարգը ծառայում է նրան, որ այն վայրերում, որտեղ կայանման պահանջարկը բարձր է, սակայն կայանման վայրերը բավական չեն, պահանջարկը նվազի և դրա արդյունքում, ավելանա հանրային տրանսպորտի պահանջարկը: Սրանով մեր քաղաքացիների մոտ կառաջացնենք հավելյալ ստիմուլ, որպեսզի ուղևորվեն հարմարավետ հանրային տրանսպորտով և չփնտրեն կայանման վայրեր»,- հայտարարել է Իրակլի Խմալաձեն:
Նրա խոսքով, հարմարավետ և անվտանգ հանրային տրանսպորտի զարգացման համար կենտրոնական կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը վերջին տարիներին հոգում են ակտիվորեն: