Թբիլիսիում՝ Ժոնեթի փողոցում, որտեղ այսօր տեղի է ունեցել սպանությունը ընթանում են քննչական գործողություններ
Թբիլիսիում՝ Ժոնեթի փողոցում, որտեղ այսօր տեղի է ունեցել սպանությունը ընթանում են քննչական գործողություններ

Թբիլիսիում՝ Ժոնեթի փողոցում, որտեղ այսօր տեղի է ունեցել սպանությունը ընթանում են քննչական գործողություններ:

65-ամյա տղամարդը ձերբակալվել է 58-ամյա կնոջ դիտավորյալ սպանության մեղադրանքով: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել փոխադարձ վիճաբանության հիման հետևանքով:

Նախնական տվյալներով՝ մահացածը վնասվածքները ստացել է բութ առարկայից։ Հանցագործությունը գործել է մուրճով:

Դեպքի ժամանակ տանը, ամուսիններից բացի, եղել է նաև նրանց որդին։ Ինչպես պատմել է հարևաններից մեկը առավոտյան կնոջը տեսել է երեխայի հետ գյուղից վերադառնալիս։ Երկու ժամ անց ոստիկանիցէ տեղեկացել , որ իր հարևանի կինը սպանվել է։ Հարևանների խոսքով՝ մեղադրյալի տնից աղմուկ չեն լսել։ Նրանց խոսքով՝ իրենք երբեք չեն լսել ամուսնու և կնոջ միջև կոնֆլիկտի մասին։

Սպանված կինը երբեք ոստիկանություն չի դիմել, իսկ կալանավորը խափանման միջոց չի ունեցել։

Սպանված կնոջը տեղափոխել են Փորձաքննությունների ազգային բյուրո։ Մեղադրյալը ձերբակալվել է դեպքի վայրում։

Հարևանների նկարագրությամբ՝ մեղադրյալը ագրեսիվ չի եղել։ Նա աշխատում էր Էլիավայի շուկայում, որտեղ վաճառում էր ավտոպահեստամասեր։

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «կ» ենթակետով, որը վերաբերում է ընտանիքի անդամի դիտավորությամբ սպանությաուն։