Թբիլիսիում՝ Վազիսուբանիի առաջին միկրոշրջանում, ուժգին պայթյուն է որոտացել
Թբիլիսիում՝ Վազիսուբանիի առաջին միկրոշրջանում, ուժգին պայթյուն է որոտացել:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են Վազիսուբանիի բնակիչները, պայթյունը հավանաբար տեղի է ունեցել բնակարանում բնական գազի արտահոսքից, որին հաջորդել է հրդեհը։
Վրաստանի Առաջին ալիքը կապ է հաստատել ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հետ, որտեղ ճշտում են դեպքի մասին տեղեկությունը։