Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում հրդեհը մարվել է
Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում հրդեհը մարվել է

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում հրդեհ էր: Հրդեհը բռնկվել է տան երրորդ հարկում։ Ականատեսների վկայությամբ՝ դեպքի պահին տանը երկու մարդ է եղել։ Ինչպես տեղացիներն են ասում, հրդեհի հետեւանքով երկուսն էլ թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են Խեչինաշվիլիի կլինիկա։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհն արդեն մարվել է։