Թբիլիսին ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը՝ Travelbook տուրիստական ​​հրատարակչության կողմից անցկացված հարցման արդյունքում

16:31, 28.04.2025

Գերմանական Travelbook ճանապարհորդական հրատարակչության կողմից անցկացված հարցման արդյունքում Թբիլիսին ընդգրկվել է Եվրոպայի 14 ամենագեղեցիկ մայրաքաղաքների շարքում։ Տեղեկատվությունը հրապարակել է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

Travelbook-ը սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և Instagram-ում, ավելի քան 200,000 հետևորդների հարցրել է, թե 47 եվրոպական մայրաքաղաքներից որում կցանկանային ճանապարհորդել և որն է Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքը։

Travelbook-ի հարցման մասնակիցները ընտրել են հետևյալ մայրաքաղաքները՝ Թբիլիսի, Հռոմ, Վիեննա, Լիսաբոն, Փարիզ, Պրահա, Ստոկհոլմ, Կոպենհագեն, Լոնդոն, Ամստերդամ, Տալլին, Վալետտա, Մադրիդ և Աթենք։

Նմանատիպ