Թբիլիսին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության քարոզարշավին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսում է արգանդի քաղցկեղի վերացման քարոզարշավ, որին միացել է նաև Վրաստանը՝ աշխարհի 194 երկրների հետ միասին:
Վերացման արշավի շրջանակներում այսօր աշխարհի տարբեր երկրների տեսարժան վայրերը լուսավորված են արգանդի քաղցկեղի գույնով: Վրաստանի մայրաքաղաքը նույնպես միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ակցիային և լուսավորել Թբիլիսիի հեռուստաաշտարակը:
Արգանդի վզիկի քաղցկեղի զննումը Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահական և սոցիալական ծառայությունների «Հիվանդությունների սկրինինգ» ծրագրի շրջանակներում անվճար է Թբիլիսիում գրանցված անձանց համար: Ծրագրին ներգրավված են 30 բժշկական հաստատություններ մայրաքաղաքի մասշտաբով, ներառյալ Թբիլիսիի քաղաքապետարանի «Ազգային սկրինինգ կենտրոնը»:
Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը ֆինանսավորել է արգանդի վզիկի քաղցկեղի զննումի 22 750 դեպք: