Թբիլիսին հաջորդ տարի հյուրընկալելու է OGP գլոբալ համաժողովը և 75 երկրներին ծանոթացնելու իր երկրի ձեռքբերումներին: Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանական նստաշրջանին խոսել է արդարադատության նախարարության, որպես OGP-ի գործընթացի ուղղորդող գերատեսչության դերի մասին:
Վրաստանի վարչապետի խոսքով, OGP-ն կարևոր միջազգային հարթակ է, որտեղ Վրաստանը հնարավորություն ունի ներկայացնել սեփական ձեռքբերումները բարեփոխումների ոլորտում և կիսել միջազգային փորձը: Վարչապետը նշել է, որ «Բաց կառավարման գործընկերության» գլոբալ համաժողովը անցկացվելու է 2018 թվականին՝ Վրաստանում:
«Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնությունը, որը միավորում է 75 երկիր, Վրաստանը գլխավորելու է 2017 թվականից: Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը բարձր մակարդակի միջազգային ֆորումի նախագահ երկիր է: