Թբիլիսին, ապրիլի 28-ից 30-ը, հյուրընկալելու է Ջազ փառատոնը

2018 թվականից Թբիլիսիի Ջազ-փառատոնն ամեն տարի, աշնան փոխարեն անցկացվելու է գարնանը, ապրիլի վերջին:

Թբիլիսին, 21-րդ Ջազ փառատոնը, հյուրընկալելու է ապրիլի 28-30-ը: Փառատոնի շրջանակներում ավանդաբար անցկացվելու են աշխարհում ճանաչված երաժիշտների համերգները:

Փառատոնն ապրիլի 28-ին, «Event Hall»-ում բացելու է ամերիկյան հայտնի «Bad Plus» ջազ-տրիոն: Ապրիլի 29-ին, «Repablic» ակումբում հանդիսատեսի առջև հանդես կգան ամերիկյան «Naturally 7» խումբը, ինչպես նաև DJ Derrick McKenzie (Jamiroquai) և Steve Taylor (iCulture)-ը:

Ապրիլի 30-ին, ջազի միջազգային օրը, Թբիլիսիի մեծ համերգասրահում Ջազ փառատոնը փակելու է «Miles Electric Band»-ը: