Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն. Վարակված է մետրոյի մոտ 20 մեքենավար, սակայն մետրոպոլիտենի աշխատանքին վտանգ չի սպառնում
Թբիլիսիի տրանսպորտային ընկերության մամուլի հետ հարաբերությունների մենեջեր Թամազ Ռոբաքիձեն հայտարարում է, որ այս փուլում Թբիլիսիի մետրոյում կա մոտ 20 վարակակիր մեքենավար, իսկ Թբիլիսիի մետրոյում աշխատում է 220 մեքենավար, համապատասխանաբար, մետրոյի աշխատանքին վտանգ չի սպառնում:
«Ընդհանրապես, ընկերությունն ունի պայմանագիր, ըստ որի, մեր աշխատակիցները, որոնք ունեն ախտանշան, թեստավորվում են, որը ներառում է ինչպես «ՊՇՌ», այնպես էլ՝ միանգամյա թեստավորում: Նրանց վարակվելը չենք կարող կապել աշխատանքային պարտականությունը կատարելու հետ, քանի որ մեքենավարի խցիկը ուղևորներից մեկուսացված է: Համապատասխանաբար, նրանք ուղևորի հետ որևէ կապ չունեն: Որտեղից են վարակվել, չգիտենք»,- հայտարարել է Ռոբաքիձեն: