Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն. Սուտ է, որ Ամանորին հանրային տրանսպորտը երկարացված ռեժիմով չի գործելու

14:06, 31.12.2024

Սուտ է, որ Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը չի գործի երկարացված ռեժիմով,- ասված է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հայտարարության մեջ։

Տրանսպորտային ընկերությունից հայտնում են, որ հասարակական տրանսպորտը ուղևորներին կսպասարկի մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ն։

«Տեղեկացնում ենք, որ տեղեկությունը սխալ է տարածվել, թե իբր Ամանորի գիշերը Թբիլիսիի հասարակական տրանսպորտի աշխատանքային գրաֆիկը չի երկարացվելու։

Ինչպես միշտ, Ամանորի գիշերը Թբիլիսիի հասարակական տրանսպորտը կաշխատի երկարացված ռեժիմով։ Երկարաձգված ռեժիմը կազդի և՛ մետրոյի, և՛ ավտոբուսների վրա։ Հանրային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ն։

«Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան գիշերը, ապա մետրոյի ուղեւորների սպասարկումը հունվարի 6-ի ժամը 00:00-ից մինչեւ հունվարի 7-ը ժամը 03:00-ն կերկարացվի եւ ուղեւորների սպասարկումը կլինի անվճար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ