Թբիլիսիի Թևդորե Մղվդելիի փողոցում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիի Թևդորե Մղվդելիի փողոցում հրդեհ է բռնկվել։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, հրդեհը բռնկվել է եռահարկ շենքում, որտեղ գտնվում են խանութներ։
Նրանց խոսքով՝ այս պահին հրդեհը մարվել է։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։