Թբիլիսիի ծովի մերձակայքում Դենդրոլոգիական այգի ստեղծելու հարցով քաղաքացիների հետ ացկացվել է հանդիպում
Քաղաքապետարանը նախատեսում է Դենդրոլոգիական այգի հիմնել Թբիլիսիի ծովի ափին գտնվող 150 հազար հա տարածքի վրա: Նախագծման վերաբերյալ այսօր քաղաքացիների հետ անցկացվել է հանրային հանդիպում:
Քննարկման ձևաչափով, քաղաքացիական հասարակության և բնակչության հետ համագործակցությամբ, քննարկվել են Թբիլիսիի Դենդոլոգիական այգու նախագծման և վերականգնման նախաձեռնությունները:
«Քաղաքացիները ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն են ստացել ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից: Հանդիպմանը ներկա էր մայրաքաղաքի փոխքաղաքապետերը: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական կառավարումը և խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Նախագիծն իրականացվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ և այս նախագծի համար Թբիլիսիի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 980 միլիոն լարի: Նախագծի շուրջ աշխատանքներն սկսվել էին այս տարվա սեպտեմբերին և պետք է ավարտվեն 2021 թվականի մարտին, որից հետո հայտարարվելու է մրցույթ», – հայտարարում են քաղաքապետարանում: