Թբիլիսիի ծայրամասերում իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ և թափվում է տեխնիկական աղ
Մայրաքաղաքի հարակից հատվածներում տեղացած առատ տեղումների պատճառով ավտոճանապարհներն ինտենսիվ մաքրվում են։ Այս պահին երթևեկության խափանումներ չեն գրանցվել:
Տեխնիկական աղ է թափվել Ծղնեթի բնակավայրում, Կիկեթիում, Կոջորիում, Տաբախմելայում, Շինդիսիում։ Երթևեկությունը չխաթարվելու համար «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա։
«Թբիլսերվիս» խմբի տնօրեն Գիորգի Պապավային ներկայացվել է Ծղնեթիում ընթացող ճանապարհների մաքրման աշխատանքները։
«Ողջ գիշեր Թբիլիսիի ծայրամասերում ինտենսիվորեն աղ են սփռում, ճանապարհային երթևեկության խափանումներ չեն եղել: Անվտանգության նկատառումներից ելնելով վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասել է Գիորգի Պապավան։
Ձյան տեղումների պատճառով երթևեկության խափանման դեպքում քաղաքացիները կարող են դիմել «Թբիլսերվիս գրուպ»-ի թեժ գծին՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծին՝ 2 72 22 22։ Անհապաղ կարձագանքվի և կսփռվի տեխնիկական աղ։
Տեղեկությունը հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։