Թբիլիսիի փողոցներում և քաղաքի ծայրամասերում տեխնիկական աղ է սփռվել
Մայրաքաղաքում առատ տեղումների պատճառով Թբիլիսիի ճանապարհներին և հարակից տարածքներում ինտենսիվորեն տեխնիկական աղ է սփռվել, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ «Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները շուրջօրյա աշխատում են հատուկ տեխնիկայով։
«Ձյան տեղումների պատճառով երթևեկության խափանումների դեպքում քաղաքացիները կարող են դիմել «Թբիլսերվիս գրուպ»-ի թեժ գծին՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծին՝ 2 72 22 22։ Անմիջապես կարձագանքենք, և կկատարվի տեխնիկական աղի սփռման գործողություն։