Առաջին վրացական համալսարանը տոնում է իր 100 ամյա հոբելյանը: Դարավոր պատմության ընթացքում համալսարանը դաստիարակել է սերունդներ և մեծ ավանդ է ներդրել վրաց կրթության համակարգի զարգացման մեջ: Սա այն վայրն էր, որտեղ զգացվում էր հասարակության երակազարկը:Ավանդույթը չի խախտվել, Թբիլիսիի պետական համալսարանը կրկին իրադարձությունների էպիկենտրոնում է: Կրթության համակարգի բարեփոխման մասին զրույցը սկսվում է հենց այստեղից և հիմնադրվելուց 100 տարի անց, կրկին երկրի ամենամեծ կրթական հաստատությունն է:
Պահպանում է թե ոչ առաջնությունը, ինչ հիմնախնդիրների առջև է կանգնած – Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գիորգի Շերվաշիձեն առաջին ալիքի հետ զրուցել է համալսարանի զարգացման և ապագա պլանների մասին:
Ինչպես ասել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը.
Թբիլիսիի պետական համալսարանը հանդիսանում է ոչ միայն առաջին համալսարանը Կովկասում, այլ առաջին ազգային համալսարանն է, որը կրթությունը սկսել է վրաց լեզվով: Սա առաջին դեպքն էր հետ Ռուսաստանյան կայսրությունում, երբ բարձրագույն կրթության ողջ ցիկլը սկսվել է աստվածաբանական ուղղությամբ, սակայն զարգացած չեն եղել ինստիտուցիաները: Առաջին գործը, որը արել են մեր հիմնադիր հայրերը, դա տերմինոլոգիայի ստեղծումն էր: Այս միտքը ծագեց 1907 թվականին, երբ եկավ ժամանակը, որ վրացական համալսարանի հիմնադրման մասին երազանքները հնարավոր էր իրականացնել: Այն ժամանակվա շարժումը ուղղված էր այն կողմ, որ Վրաստանում հիմնվեր ժողովրդական կրթության համակարգ: Սկզբում համալսարան հիմնելու մասին խոսք չէր լինի, եթե ոչ Իվանե Ջավախիշվիլին: Նա ուներ բազմաթիվ հակառակորդներ, այդ թվում ՝ Նիկո Մարին, ով ցանկանում էր, որ կրթությունը ընթանար ռուսերեն լեզվով:
Բացի այդ, համալսարանը ուներ հասարակական կենտրոնի գործառույթներ: Չնայած նրան, որ նա հիմնվել է իրավաբանական սկզբունքներով, այնուամենայնիվ եղել է հասարակական: Հենց համալսարանի առաջին շենքն էլ կառուցվել է հասարակության նվիրատվություններով: Թբիլիսիի պետական համալսարանը դարձել էր հասարակության միավորողը: Հատկանշական է, որ առաջին ուսանողական քարտը ունեցել է կինը: Նրա թոռները և ծոռները ժամանելու են Թբիլիսի, տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նրանք այս պահին բնակվում են Փարիզում,- ասել է Գիորգի Շերվաշիձեն:
Նրա խոսքերով՝ հաճախ ասում են, որ Թբիլիսիի պետական համալսարանը այլևս չի դիմանում շուկայի մրցակցությանը, սակայն՝
Ինչքան շատ լինի մրցակցությունը, այդքան լավ է: Ինֆրակառուցվածքներից սկսած, կառավարմամբ և ֆինանսներով ավարտված, շատ հիմնախնդիրներ կան բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում նաև Թբիլիսիի պետական համալսարանում:
Կասեմ մի բան, ոչ թե այն բանի համար, որ համալսարանի ռեկտորն եմ, Թբիլիսիի պետական համալսարանը մրցակիցներ չունի: Այն հայտարարությունները, որ համալսարանից մնացել է միայն անունը չի համապատասխանում իրականությանը: Շատ լավ է, որ նման ագրեսիա կա, քանզի համալսարանը կենդանի օրգանիզմ է,-ասել է Շերվաշիձեն
Հեղինակ -
Edgar Barsegyan