Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները ներխուժել են ռեկտորի աշխատասենյակ եւ գրավել նրան
Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները ներխուժել են ռեկտորի աշխատասենյակ եւ գրավել նրան

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները ներխուժել են ռեկտորի աշխատասենյակ եւ գրավել նրան։ Այդ մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը։

Ուսանողները «Պայքար հանուն կրթության» շարժման անդամներ են, նրանք պահանջում են հանդիպում Գիորգի Շարվաշիձեի հետ և նրա հրաժարականը։

Ուսանողների խոսքով՝ ռեկտորը հրաժարվում է բուհում դասավանդման հիբրիդային ռեժիմ մտցնել մինչև ընթացիկ կիսամյակի ավարտը, ինչի պատճառով, ըստ նրանց, մարզաբնակ ուսանողները կունենան Թբիլիսիում բնակարաններ վարձելու և լսարաններում դասախոսությունների հաճախելու խնդիր:

Ուսանողները ասում են, որ չեն լքի ռեկտորատը, քանի դեռ ռեկտորը չի հանդիպել իրենց հետ և չի հայտարարել հրաժարականի մասին։