Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու դիզայնի վրա աշխատելու է հայտնի հոլանդացի մասնագետը
Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու դիզայնի վրա աշխատելու է կենդանաբանական այգիների հոլանդացի հայտնի դիզայներ, Էրիկ Ֆոն Ֆլիտը: Լրատվությունն այս մասին տարածում է Թբիլիսիի կենդանաբանական այգու վարչակազմը: Ըստ նրանց, Ֆլիտը Թբիլիսի է այցելել մի քանի օր առաջ:
«Ինչով է տարբերվելու նոր կենդանաբանական այգին հնից, մեր հյուրը տվել է հետաքրքիր պատասխան. Նախկին տիպի կենդանաբանական այգիներում մարդիկ ավելի քիչ են հարգում կենդանիներին: Նայում էին վանդակում փակված կապիկներին և ասում միմյանց, տես քո բարեկամն է: Նոր հայեցակարգի կենդանաբանական այգիներում, որտեղ կենդանիները ունեն մեծ տարածք, գոյություն չունեն խոչընդոտող արգելքներ և կենդանիները ապրում են բնությանը մոտ միջավայրում: Այդ ժամանակ մարդիկ ավելի շատ զբաղված են նրանց փնտրելով և դիտելով, այլ ոչ թե անլուրջ խոսակցություններով»,- ասված է Թբիլիսիի կենդանաբանական այգու հայտարարությունում:
Էրիկ Ֆոն Ֆլիտի ծառայություններից օգտվում են ՝ Հոլանդիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունգարիայի, Իսրայելի և այլ երկրների լավագույն կենդանաբանական այգիները: Ֆլիտը Թբիլիսիի կենդանաբանական այգի առաջին անգամ այցելել է թբիլիսյան ջրհեղեղից հետո: