Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վնասակար հեղուկ թափելու պատճառով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վնասակար հեղուկ թափելու պատճառով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի

Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը, Թբիլիսիի օդանավակայանում վնասակար հեղուկ թափելու պատճառով ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու:

«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ Դիմիտրի Բ.-ին:

Հետաքննությունը պարզել է, որ Դիմիտրի Բ.-ն, 2018 թ. հուլիսի 2-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, թռիչքի գոտում գտնվող ավիաընկերության կրպակում թափել է առողջության համար վնասակար նյութ»,-ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

Հետաքննությունը վարում է պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը: