Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թունավորման նշաններով տեղափոխված բոլոր հիվանդները դուրս են գրվել. Էվեքս

Թբիլիսիի միջազգային օդանավակայանից «Էվեքսի» կլինիկա թունավորման նշաններով տեղափոխված բոլոր հիվանդները դուրս են գրվել,-այս մասին առաջին ալիքին հայտնել են «Էվեքսի» մամուլի ծառայությունում:

Ինչ վերաբերում է Ինգորողվայի կլինիկա տեղափոխված հիվանդին, ապա նա մինչև այժմ մնում է հիվանդանոցում:

Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը, Թբիլիսիի օդանավակայանում վնասակար հեղուկ թափելու պատճառով ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու:

«Պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու՝ Դիմիտրի Բ.-ին:

Հետաքննությունը պարզել է, որ Դիմիտրի Բ.-ն, 2018 թ. հուլիսի 2-ին, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, թռիչքի գոտում գտնվող ավիաընկերության կրպակում թափել է առողջության համար վնասակար նյութ»,-ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ:

Հետաքննությունը վարում է պետական անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտը: