Թբիլիսիի միջազգային օդանավակայանը աշխատում է առանց խափանումների և թռիչքները իրականացվում են պլանի համաձայն,-այս մասին առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի օդանավակայանի մամլո ծառայությունից:
Նշենք, որ վատ եղանակների պատճառով հետաձգված Ստամբուլի և Դուբայի թռիչքները արդեն ընդունվել են:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մոտակա ժամերին սպասվում են թռիչքներ՝Բաքվից և Թել Ավիվից, ինչպես նաև իրականացվել է Թբիլիսի-Լոնդոն չվերթը:
ՈՒժգին մառախուղի պատճառով այսօր չեղյալ են հայտարարվել Թեհրան-Թբիլիսի և Դուբայ – Թբիլիսի չվերթները: Բացի այդ Կիև-Թբիլիսի, Մոսկվա-Թբիլիսի և Երևան-Թբիլիսի չվերթները վերահասցեավորվել են Քութաիսիի օդանավակայան, սակայն քիչ անց կրկին վերադարձել են և վայրեջք կատարել Թբիլիսիում:
Հեղինակ -
Edgar Barsegyan