Թբիլիսիի մի քանի թաղամասում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ցանցին նոր բաժանորդների գրանցման նպատակով, մայրաքաղաքի հինգ շրջանում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Լրատվությունը տարածել է «Թելասի» ընկերությունը:
Ընկերության լրատվությամբ, Գլդանի թաղամասում սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Կոնկրետ սահմանափակումը վերաբերում է Գլդանի գյուղին և Գլդանի մասիվի առաջին զանգվածին:
Վակեյի շրջանում էլեկտրաէներգիա չի լինելու առավոտյան 10-ից մինչև ժամը 16:00-ն: Խոսքը վերաբերում է Համալսարանի և Օթար Լորթքիփանիձեի փողոցներին:
Ժամը 11:00-ից մինչև 13:00-ն էլեկտրաէներգիան սահմանափակվելու է Իլիա Ճավճավաձեի պողոտայում և Արաղիշվիլիի փողոցում բնակվող քաղաքացիների համար: Իսկ 13:00-15:00-ն էլեկտրաէներգիան սահմանափակվելու է Ռամիշվիլիի և Ղիփշիձեի փողոցներում:
Ժամը 11:00-ից մինչև 12:00-ն սահմանափակումներ են լինելու նաև Կրծանիսիի, Սաբուրթալոյի և Չուղուրեթիի շրջաններում:
«Ընկերությունը ներողություն է խնդրում սպառողներին ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,-ասված է «Թելասի» հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan