Թբիլիսիի մի քանի շրջանում այսօր ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ցանցին նոր բաժանորդներ միացնելու պատճառով, այսօր մայրաքաղաքի հինգ թաղամասում ժամանակավորապես դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Դիդգորիի շրջանում, ժամը 14:00-ից 15:00 էլեկտրաէներգիա չի մատակարարվելու՝ Տաբախմելա և Շինդիսի գյուղերին:
Ժամը 11:00-ից 13:00-ն Կրծանիսիի շրջանում առանց էլեկտրաէներգիա կլինեն՝ Ավթանդիլի, Օքրողանայի, Ամաղլեբայի, Շինդիսիի, Մեսխիի, Սավանելիի, Գերգեթիի և Շխեփիի բնակիչները:
Չուղուրեթիի շրջանում էլեկտրաէներգիան ժամը 13:00-ից մինչև 14:00-ն չի մատակարարվելու Աղմաշենեբելիի պողոտայի, Սանկտ-Պետերբուրգի և Մարջանիշվիլիի փողոցների բնակչությանը:
Իսանիի շրջանում 11:00-ից 13:00-ն լույս չի լինի՝ Նավթլուղի, Հոլբրուկի, Յունկերների և Ռթվելաձեների փողոցներում:
Ինչ վերաբերում է Սաբուրթալոյի շրջանին, ապա Ղազբեգիի, Թամարաշվիլիի, Քութաթելաձեի, Մաղալաշվիլիի, Գեգեճկորիի, Լորթքիփանիձեի, Համալսարանի, Չաչավայի, Չխեիձեի և Մարիկա Բարաթաշվիլիի փողոցներին էլեկտրաէներգիա չի մատակարարվի 11:00-ից մինչև 12:00-ն:
«Ընկերությունը ներողություն է խնդրում բնակիչներին ստեղծված անհարմարության համար: Աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի բոլոր շրջաններում»,-ասված է «Թելասի» հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan