Թբիլիսիի մի քանի մանկապարտեզում կրթական գործընթացը վաղը չի մեկնարկելու
Վաղը ՝ հոկտեմբերի 12-ին, Թբիլիսիի մի քանի մանկապարտեզում կրթական գործընթացը վաղը չի մեկնարկելու:
Թիվ 34 մանկապարտեզը սոցիալական ցանցում տեղեկատվություն է տարածում այն մասին, որ իրենց աշխատակիցը կապի մեջ է եղել վարակվածի հետ և մինչ կարանտինային շրջանի ավարտը բոլոր աշխտաակիցները ուղարկվել են ինքնամեկուսացման մեջ:
Բացի այդ, թիվ 100 մանկապարտեզի տնօրինությունը գրում է, որ իրենց աշխատողներից մեկի որդու մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ մեկ այլ աշխատակցի որդին շփվել է վարակվածի հետ:
Նրանց խոսքով, նշված աշխատակիցները գտնվում են ինքնամեկուսացման մեջ, դիտարկման տակ և մինչդեռ նրանց չեն հետազոտի և հայտնի չեն լինի պատասխանները, մանկապարտեզը չի բացվի:
Բացի այդ, գոյություն ունեցող տեղեկությամն, դաստիարակչական գործընթացը հոկտեմբերի 12-ին չի սկսվի Թբիլիսիի թիվ՝ 23, 171 և 111 մանկապարտեզներում:
Մանկապարտեզների կառավարման գործակալությունում այս փուլում մեկնաբանություն չի տվել: