Թբիլիսիի մետրոյի առաջին գծով ուղևորափոխադրումները ժամանակավորապես կդադարեցվեն
Թբիլիսիի մետրոյի առաջին գծում տեխնիկական անսարքության պատճառով կարճ ժամանակով կդադարեցվի մետրոկայանից «Ախմեթելի» կայարանից դեպի «Գուրամիշվիլի» մետրոկայարան ուղևորափոխադրումները։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ «Գուրամիշվիլի» մետրոկայանից գնացքները կշարժվեն «Վարկեթիլի» և հակառակ ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է Սաբուրթալո գծին, ապա ուղևորափոխադրումները կշարունակվեն սովորական ռեժիմով։ «Թբիլիսի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։