Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է
Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է,- այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից հայտնում են, որ ուշացումը տեղի է ունեցել մետրոյի բաց տարածքում տեխնիկական անսարքության պատճառով։
«Տեղում արդեն աշխատում է համապատասխան սպասարկման խումբը, և առաջին գիծն առաջիկայում կվերսկսի աշխատանքը։ Ինչ վերաբերում է «Սաբուրթալո» գծին, ապա այն ուղևորներին սպասարկում է սովորական եղանակով։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է հաղորդագրությունում։