Թբիլիսիի մեծ համերգասրահի առջև բացվել է Գիո Խուցիշվիլու անվան աստղ:
Նախքան աստղի բացումը, Թբիլիսիի համերգասրահում անցկացվել է համերգ: Հանդիսատեսի համար ելույթ են ունեցել Գիո Խուցիշվիլու ընկերները՝ Լելա Ծուրծումիան, Մաիա Ջաբուան, Էկա Կախիանին, Դաթո Գոմարթելին, Մերաբ Սեփաշվիլին:
Գիո Խուցիշվիլին Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ աստղը պատկանում է ոչ միայն իրեն, այլ ողջ սերնդին:
Երգիչը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին: