Թբիլիսիի քաղաքային դատարանի նախագահ է նշանակվել Վասիլ Մշվենիերաձեն: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է արդարադատության գերագույն խորհրդի կայքում:
Համապատասխան որոշումն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության գերագույն խորհուրդը:
Վասիլ Մշվենիերաձեն Թբիլիսիի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի հինգ տարի ժամկետով:
Բացի այդ, արդարադատության գերագույն խորհուրդը ընտրել է Գորիի շրջանային դատարանի նախագահին: Այս պաշտոնը հինգ տարով կազբաղեցնի Շալվա Կակաուրիձեն:
Այսօր, արդարադատության գերագույն խորհրդի որոշմամբ, Ամիրան Ձաբունիձեն նշանակվել է Քութաիսիի վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: