Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց «Միացյալ ազգային շարժման» անդամը ընդհարվել է Գիա Գաչեչիլաձեի հետ
Թբիլիսիի քաղաքային դատարանի դիմաց «Միացյալ ազգային շարժման» անդամը ընդհարվել է Գիա Գաչեչիլաձեի (Ուցնոբի) հետ:
Բանավոր առճակատումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գիա Գաչեչիլաձեն դատարանի բակում հարցազրույց էր տալիս ԶԼՄ ներկայացուցիչներին:
«Միացյալ ազգային շարժման» անդամ Դարեջան Ցխվիտարիան ասաց, որ Գիա Գաչեչիլաձեն միշտ կողմ է եղել հանցագործներին և շարունակում է դա անել:
Դրանից հետո բանավոր առճակատումը շարունակվեց Ցխվիտարիայի ու Գաչեչիլաձեի համախոհների միջև:
«Դուք որտեղից գիտեք, որ նրանք հանցագործներ են, քանի դեռ չի հրապարակվել դատավճիռը, մեղադրանքը կարող է լինել ցանկացած, սակայն նրանք հանցագործներ չեն: Ես համոզված չեմ, սպասում եմ հետաքննությանը, կա անմեղության կանխավարկած, չի կարելի մարդուն անվանել բռնարար և հանցագործ, քանի դեռ գործը չի քննվել: Հեռուստատեսությունները դա են անում, շատ վատ է: Ես չգիտեմ, արդյոք այնտեղ հարձակում է եղել, ես չեմ հավատում Վախո Սանաիային: Ես հավատում եմ նրան, ինչին հավատում եմ», – ասաց Գաչեչիլաձեն:
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վախո Սանայայի վրա հարձակման գործով մեղադրյալների դատավարությունը:
«Աի իա» շարժման հիմնադիրները պահանջել են գրավով ազատ արձակել մեղադրյալներին:
Իրավապահները բերման են ենթարկել երեք անձի՝ Վախո Սանայայի նկատմամբ նրա մասնագիտական գործունեության համար անհանդուրժողականության և խտրականության հիմքերով իրականացված բռնության հոդվածով, իսկ դատարանը նրանց դատապարտել էր նախնական կալանքի: