Թբիլիսիի քաղաքային դատարանը Վատո Ղիփիանիին խափանման միջոց է սահմանել երկամսյա կալանք
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վատո Ղիփիանիին խափանման միջոց է սահմանել երկամսյա կալանք:
Դատավոր Էկա Կուլուլաշվիլին որոշումը կայացրել է րոպեներ առաջ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 16-ին:
Նախօրեին Վատո Ղիփիանիին ձերբակալել էին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Ըստ ՆԳՆ-ի, Վատո Ղիփիանին կալանավորվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 18-109-րդ և 236-րդ հոդվածով, որը նախատեսում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության նախապատրաստում: