Թբիլիսիի քաղաքային դատարանը լեհ զբոսաշրջիկին վիրավորելու փաստով ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բանտարկությունը
Թբիլիսիի քաղաքային դատարանը լեհ զբոսաշրջիկին վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող Գիորգի Խմալաձեի նկատմամբ, որպես խափանմանմիջոց է կիրառել բանտարկությունը: Նիստը կայացավ մասամբ հեռակա կարգով: Մեղադրող կողմը որպես խափանման միջոց էր պահանջում բանտարկությունը:
Դատախազի խոսքով, գործողությունը մեղադրյալը կատարել է առանց դրդապատճառի, և նա նախկինում դատապարտվել է կողոպուտի համար: Դատախազի խոսքով ՝ մեծ է հավանականությունը, որ նա կշարունակի հանցավոր արարքը:
Գործով նախադատական նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին:
Դատախազության տեղեկատվության համաձայն, հուլիսի 5-ին, Թբիլիսիում, մեղադրյալ Խմալաձեն խուլիգանությամբ, առանց պատճառի հարձակվել է Վրաստանում զբոսաշրջության նպատակներով գտնվող Լեհաստանի քաղաքացու վրա և նպատակադրվել է սպանել նրան: Գիորգի Խմալաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 19,109-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով, որը ենթադրում է խուլիգանությամբ սպանության փորձ: