Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Գիորգանաշվիլիի վճռի կապակցությամբ տարածել է հատուկ հայտարարություն:
«Թբիլիսիի քաղաքային դատարանը թմրահանցանքի համար մեղադրյալ Գիորգի Գ.-ի նկատմամբ կայացրել է մեղադրական վճիռ: Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ սահմանել 8 տարով ազատազրկում: Ներկայացված մեղադրանքի համաձայն, Գիորգի Գ.-ն չհաստատված հանգամանքներում, անօրեն գնել և պահել է առանձնապես մեծ քանակությամբ «Բուպրենորֆին» (սուբոտեքս) պարունակող 45 հաբ, ինչը նրա մոտ հայտնաբերվել է 2017 թ. հունվարի 25-ին, Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի թմրանյութերի անօրեն շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմոբիլային ճանապարհին մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ: Դատարանը նախատեսել է այն հանգամանքը, որ մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել և հիմնախնդիրներ չի ունեցել իրավապահ մարմինների հետ և իր վճիռը կազմել է նշված հանցանքի համար նախատեսված պատժի նվազագույնը:
Վճիռը կայացնելուց հետո նիստին ներկա գտնվող երկու անձնավորություն, քաղաքային շենքը լքելուց հետո ջարդել են քաղաքային դատարանի շենքի ապակիները և անպատվություն հասցրել պահակախմբի անդամներին, որի պատճառով երկուսն էլ ձերբակալվել են»,-ասված է հայտարարության մեջ:
Դերասան Գիորգի Գիորգանաշվիլիին Թբիլիսիի քաղաքային դատարանը ճանաչել է մեղավոր և սահմանել է 8 տարով ազատազրկում: